ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

2013-ի ոչ աշխատանքային երկուշաբթիները

2013-ի ոչ աշխատանքային երկուշաբթիները
15.12.2012 | 14:40

Կառավարության նիստում որոշվել է 2013-ի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի, սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը տեղափոխել 2013-ի ապրիլի 13-ի, հուլիսի 13-ի, օգոստոսի 24-ի, սեպտեմբերի 28-ի շաբաթ օրերը` հիմք ընդունելով «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքում նախատեսված ազգային տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը:

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ